ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Հնա­րա­վո­րու­թ­յու­նը միայն դի­մելն է, ֆունկ­ցիո­նալ ա­ռու­մով ան­դա­մա­հատ­ված ենք»

«Հնա­րա­վո­րու­թ­յու­նը միայն դի­մելն է, ֆունկ­ցիո­նալ ա­ռու­մով ան­դա­մա­հատ­ված ենք»
13.11.2020 | 01:49
Ի՞նչ ճա­կա­տա­գիր է սպա­սում մեր բանտ­վող հնա­մե­նի ե­կե­ղե­ցի­նե­րին ու հու­շար­ձան­նե­րին։ Սոց­ցան­ցե­րում թե՛ մաս­նա­գետ­նե­րը, թե՛ մտա­հոգ ան­ձինք հար­ցը բարձ­րաց­նում են, պա­տաս­խան ակն­կա­լում, հոր­դո­րում՝ փր­կել, ինչ հնա­րա­վոր է։ Մի կող­մից՝ պատ­մու­թյու­նը կտ­րել-բե­րե­լով կորց­նում ենք մշա­կու­թա­յին հետ­քե­րը, մյուս կող­մից՝ Նա­խի­ջա­նի հու­շար­ձան­նե­րի (և ոչ միայն) օ­րի­նա­կով գի­տենք՝ ին­չի են ըն­դու­նակ ա­զե­րի­ները, ու հարկ ե­ղած դեպ­քում որ­քան լուռ ու ան­տար­բեր են մի­ջազ­գա­յին հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րը։ Գու­ցե լուռ, հա­մա­կարգ­ված ու խե­լա­միտ գոր­ծե­լու կա­րիք կա նաև քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րից խու­սա­փե­լու հա­մար։ Թեև, երբ գի­տես, որ օ­րե­րի, ժա­մե­րի ըն­թաց­քում կորց­նում ես ա­մեն ինչ, դժ­վար է խու­ճա­պին չտր­վե­լը։
Խնդ­րի առն­չու­թյամբ զրու­ցել ենք ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղե­կալ ՆԱ­ՐԻ­ՆԵ ԽԱ­ՉԱ­ՏՈՒ­ՐՅԱ­ՆԻ հետ։ Պար­զե­ցինք, որ գրու­թյուն­ներ են պատ­րաս­տում, ու­ղար­կե­լու են և՛ ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ին, և՛ ա­ռան­ձին դես­պա­նու­թյուն­ներ։ «Եվ­րո­պա­կան մի շարք եր­կր­նե­րում կան պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյամբ զբաղ­վող մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք պատ­րաստ են գա­լու, տե­ղում ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տե­լու, մո­նի­թո­րինգ, չա­փագ­րում­ներ ա­նե­լու (թեև այդ 5 հա­զար հու­շար­ձան­նե­րի չա­փագ­րում­ներն ար­ված են),- ա­սաց Նա­րի­նե Խա­չա­տու­րյա­նը,- Բայց պի­տի հաս­կա­նանք, որ Ադր­բե­ջա­նը պետք է իր թույ­լտ­վու­թյու­նը տա, ցա­վոք սր­տի։ Մեր կամ մեր բա­րե­կամ եր­կր­նե­րի մաս­նա­գի­տա­կան խմ­բե­րի ցան­կու­թյամբ չի կա­րող լուծ­վել հար­ցը։ Ա­մեն դեպ­քում, ինչ մեզ­նից կախ­ված է, մենք կա­նենք, ան­շուշտ նաև ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան խո­ղո­վակ­նե­րով»։
Մի գրու­թյուն էլ պատ­րաստ­վել է վե­հա­փա­ռի գի­տու­թյամբ, ո­րը կուղղ­վի տար­բեր եր­կր­նե­րի բա­րե­կամ մտա­վո­րա­կան­նե­րին, գիտ­նա­կան­նե­րին, հատ­կա­պես Ռու­սաս­տա­նի, որ նրանց խա­ղա­ղա­պահ­նե­րը ինչ-որ ա­ռու­մով ստանձ­նեն նաև հու­շար­ձան­նե­րի անվ­թա­րու­թյան ե­րաշ­խա­վո­րու­թյու­նը։ Եվ դա կա­նեն կոնկ­րետ ան­ձանց մի­ջո­ցով, ա­սենք, Պիոտ­րովս­կուն դի­մե­լով, ո­րով­հետև նրա ձայ­նը լսե­լի է։
Ի՞նչ կա­րող ենք ա­նել, ե­թե, չնա­յած միջ­նոր­դու­թյուն­նե­րին, կո­չե­րին, վնաս­վեն հու­շար­ձան­նե­րը կամ ան­թույ­լատ­րե­լի գոր­ծա­ռույթ­ներ ի­րա­կա­նաց­վեն մեր ե­կե­ղե­ցի­նե­րում, մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րում։ Մեր զրու­ցա­կիցն ա­սաց, որ հնա­րա­վո­րու­թյու­նը միայն դի­մելն է, ֆունկ­ցիո­նալ ա­ռու­մով ի­րենք ան­դա­մա­հատ­ված են։
«Ար­դեն իսկ այ­սօր տա­րած­վեց մի լուր, որ Շու­շիում ե­կող տա­րի պատ­րաստ­վում են կե­րա­կուր­նե­րի մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն կազ­մա­կեր­պելու։ Շր­ջա­նառ­վեց նաև մի կեղծ տե­ղե­կու­թյուն, թե Դա­դի­վան­քը ալ­բա­նա­կան է։ Նման դեպ­քե­րում պետք է պա­տաս­խա­նեն մեր գիտ­նա­կան­նե­րը՝ մաս­նա­գի­տո­րեն հիմ­նա­վո­րե­լով պատ­մա­կան ի­րո­ղու­թյու­նը»,- ա­սաց նա­խա­րա­րի տե­ղա­կա­լը։
Ստաց­վում է՝ ա­նե­լիք ու­նենք։
«Ա­նե­լիք ու­նենք, բայց մեր ձեռ­քերն ու ոտ­քե­րը կապ­ված են, մեր ա­նե­լի­քը թուղթ գրելն է ու ո­րո­շա­կի լո­բինգ ա­նե­լը, բայց կոնկ­րետ քայլ ա­նել չես կա­րող, ո­րով­հետև ան­մատ­չե­լի են դառ­նում ար­դեն Քար­վա­ճա­րը, Քա­շա­թա­ղը և այս­պես շա­րու­նակ»,- ցա­վով ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 10402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ